Մարտակերտի մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվելու անակնկալ հրահանգ են ստացել

Արցախի Մարտակերտի շրջանի 6 գյուղի բնակիչներ, որոնցից որոշները հրադադարից հետո վերադարձել են իրենց տներ, այսօր անակնկալի են եկել տարհանման հրահանգ ստանալով։ Շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովտաշեն, Կարմիրավան, Նոր Մարաղան, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Հայկաջուր գյուղերը տարհանելու հրահանգ է ստացել այսօր։

«Առայժմ պարզ չէ, թե ինչպես է սահմանն անցնելու․ ադրբեջանական զորքերն են առաջ գալու, նաեւ խաղաղապահներն են տեղակայվելու։ Այս պահին միայն կարող եմ ասել, որ տեղահանվելու հրահանգ կա։ Առայժմ իրենց պետք է ժամանակավոր տեղավորենք Մարտակերտում»,- նշեց նա։

Վարչակազմի ղեկավարը նշեց, որ բնակիչները տեղափոխվելու համար մեկ օր ժամանակ ունեն՝ մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 23։00-ն։ 

Comments (0)
Add Comment