Հունահռոմեական ոճի ըմբշ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր զորակցությունն է հայտնել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանին։ Վերջինիս հետ Ալեքսանյանն Ինստագրամում լուսանկար է հետ հրապարակել ու գրել․
«Թամրազյան ջան. հարգանքներս, ընկե՛րս»,-գրել է Ալեքսանյանը:
Գրիշա Թամազյանին իր զորակցությունն է հայտնել նաև Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Թամրազյան ջան կողքիդ ենք ։ Հարգանքներս հրաշալի մարդուն և ընկերոջը»։
Գրիջա Թամրազյանի աջակիցների թվում է նաև Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, ով ևս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել երեկ: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 4-ից: Բացի վերը նշված մարզիկներից Թամրազյանին իրենց զորակցությունն են հայտնել նաև մյուս հայ մարզիկները։