Ռիո դե Ժանեյրոյում հայտնի կառնավալը չեղարկել են կորոնավիրուսի պատճառով

Ռիո դե Ժանեյրոյում հայտնի կառնավալը չեղարկել են կորոնավիրուսի պատճառով

Ռիո դե Ժանեյրոյում հայտնի կառնավալի կազմակերպիչները 2021 թվականի փետրվարին դրա անցկացումը չեղարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով, հայտնում է G1 պորտալը։

Բրազիլիայի ամենախոշոր քաղաքում կառնավալն ավանդաբար անցկացվում է Մեծ պասից առաջ ուրբաթից երեքշաբթի։ «Անվտանգության բացակայության, գիտնականների շրջանում այն անորոշության հետ կապված, երբ մենք չգիտենք՝ արդյո՞ք փետրվարին պատվաստանյութ կլինի, մենք հանգեցինք որոշման, որ միջոցառումը պետք է հետաձգվի։ Սամբայի դպրոցները չունեն ժամանակ, ֆինանսական եւ կազմակերպչական հնարավորություններ, որ պատրաստվեն փետրվարին դրա անցկացմանը»,- հայտարարել է Սամբայի դպրոցների անկախ լիգայի (LIESA) ղեկավար Ժորժե Կաստանեյրան։

Նա չի բացառել, որ արդյունավետ պատվաստանյութի ի հայտ գալու դեպքում տոնը, որ Ռիո դե Ժանեյրո է գրավում ահռելի թվով զբոսաշրջիկների, այնուամենայնիվ, կհաջողվի անցկացնել ավելի ուշ։

Բրազիլիան այն երկրներից մեկն է, որն առավել շատ է տուժել COVID-19 համավարակի հետեւանքով։ Վերջին տեղեկություններով՝ երկրում գրանցվել է վարակման 4 657 702 եւ մահվան 139 808 դեպք։

Comments (0)
Add Comment