Անգլիական Պրեմյեր լիգայում կորոնավիրուսի նախորդ թեստավորման արդյունքում գրանցվել է 3 դրական թեստ, հաղորդում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 14-20-ը կորոնավիրուսի թեստ են հանձնել 1574 ֆուտբոլիստներ ու ակումբների աշխատակիցներ: Վարակվածները կմեկուսացվեն 10 օրով:
Պրեմյեր լիգան հայտնել է, որ տեղեկություններ չի հրապարակելու վարակված ֆուտբոլիստների ու ակումբների մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: