Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է մեկնարկած մրցաշրջանից իր սպասելիքներով:
«Մենք լավ տրամադրվածությամբ ենք սկսել մրցաշրջանը: Ցանկանում ենք պաշտպանել Լա Լիգայում մեր չեմպիոնությունն ու հաջող սկսել մրցաշրջանը նաև Չեմպիոնների լիգայում:
«Ռեալն» այս մրցաշրջանում ցանկանում է նվաճել բոլոր գավաթները»,- Կուրտուայի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանի արդյունքներով՝ «Ռեալը» հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: