Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է տեղափոխվել մանչեսթերյան ակումբ:
Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ: