Երեք տարվա ընտանեկան կյանքից հետո Քարդի Բին եւ Օֆսեթը բաժանվում են։ Սենսացիոն նորությունը հայտնել են արեւմտյան լրատվամիջոցները։
Աստղերի բաժանման մասին առաջինը հայտնել է Hollywood Unlocked պորտալը։ Հայտարարության մեջ, որը Քարդին ներկայացրել է նախօրեին, աստղը նշել է, որ արդեն չի ապրում ամուսնու հետ եւ չի պատրաստվում փրկել ամուսնությունը։ Աստղային զույգի բաժանության գործով առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։ Ամուսնալուծության պատճառ է դարձել ռեփերի դավաճանությունը, գրում է People-ը։
Քարդի Բին եւ Offset-ն ամուսնացել են 2018թ.-ին, նրանք դուստր ունեն՝ Քալչերը։ Զույգի հարաբերությունները հեշտ չեն եղել եւ հաճախ են փլուզման եզրին եղել ռեփերի բազմաթիվ դավաճանությունների պատճառով։