Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մերին ծաղկային պրինտով վերնազգեստ է կրում, հավաքել է մազերը։ Դերասանուհին բնական շպարով է, իսկ լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարն արվել էր Սեւանում։ Մերին բաց գույնի տաբատ էր ընտրել ու վարդագույն պիջակ։ Դերասանուհին, որը նկարահանվում է «Երկուսով» սերիալում, արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «Եվ ընդհանրապես չի լինում այնպես, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես եղել է»,- գրել էր նա։