Անսահման ջազ սահմանին. ինչպե՞ս է անցել Yerevan Jazz Fest-ը Տավուշում

Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կայացավ սեպտեմբերի 13-ին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Փառատոնն անցկացվեց «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրի ներքո: Բացօթյա միջոցառմանը հանդես են եկել Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիո, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio։ Ջազ երեկոյին մասնակցել են, ինչպես Երեւանից, այնպես էլ այլ վայրերից ժամանած հյուրեր։

Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ տարին։ Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների եւ տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:

Տավուշում կայացած միջոցառման մանրամասները՝ ֆոտոռեպորտաժում:


Comments (0)
Add Comment