Սթիվեն Սիգալը Բայկալի պահպանմանն ուղղված նախագիծ կղեկավարի

Հոլիվուդյան դերասան, «Հանուն ճշմարտության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սթիվեն Սթիգալը կղեկավարի դաշնային էկոլոգիական նախագիծ․ որի հիմնական խնդիրներից մեկը կդառնա Բայկալ լճի պաշտպանությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոտսին»-ին՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել էր Ռուսաստանում Բայկալի տարվա անցկացման գաղափարին, այն պետք է մշակվի կառավարության հետ։ «Սթիվեն Սթիգալի պնդմամբ՝ էկոլոգիական նախագծի հիմնական խնդիրներից մեկը կդառնա Բայկալ լճի պահպանումն ու շրջակա միջավայրի աղտոտման համար քրեական պատասխանատվության սահմանումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Հանուն ճշմարտության» կուսակցությունն արդեն իսկ աշխատանք է իրականացնում այդ ուղղղությամբ։ Օրինակ՝ Ռյազանում մեկնարկել է «Էկոմոնիթորինգ» նախագիծը. կայքում առցանց ռեժիմով հնարավոր է հետեւել Ռյազանի շրջանում արտադրական ձեռնարկությունների աղտոտումների ակտիվությանը, իսկ Կալուժսկի շրջանում ստեղծվել է գետերի աղտոտվածության քարտեզ, որի խնդիրն է մոնիթորինգը, շրջանի էկոլոգիական միջավայրի բերալավվումն ու աղտոտված տարածքների մաքրումը։  

Կուսակցությունն արդեն իսկ համագործակցում է կենդանիների պաշտպանների հետ, մասնավորապես Չելյաբինսկի «Տուր ձեռքդ» կազմակերպության հետ։

Բացի այդ՝ էկոլոգիական նախագիծը կներառի տեղեկատվական սեմինարներ ու ակցիաներ, որոնք ուղղված են կայուն զարգացմանը, փուլային տնտեսությանը եւ բնությունը ռացիոնալ օգտագործելուն, կոշտ կենցաղային թափոններին, էկոմոնիթորինգին, ծառերի խելացի տնկմանն ու անտառների խելամիտ օգտագործմանը, էկոլոգիական տուրիզմին, էկոսերտիֆիկացմանն ու փորձաքննությանը։

Comments (0)
Add Comment