Գերմանական «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը թիմի հերթական մարզման ֆոտոշարքը ներկայացրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի մասնակցությամբ:
«Սիրելի Բունդեսլիգա, Սարգիսը պատրաստվում է, դու նույնպես եղիր պատրաստ: Հարգանքներով՝ «Հոֆենհայմ»»,- ասվում է «Հոֆենհայմի» ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը չէր միացել Հայաստանի հավաքականի հավաքին, քանի որ վերջերս է վերականգնվել վնասվածքից: Օգոստոսի 29-ին նա վնասվածքից հետո մասնակցել էր առաջին հանդիպմանը: «Մայնցի» դեմ ընկերական խաղում (2:1) Ադամյանը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին։