Հոնգկոնգում, Թաիլանդում եւ Թայվանդում ակտիվիստները կոչ են անում բոյկոտել Disney-ի «Մուլան» ֆիլմի նոր տարբերակի պրեմիերան եւ սոցիալական ցանցերում առաջխաղացնում են «BoycottMulan» հեշթեգը։
Պատճառը գլխավոր դերակատար Լյու Իֆեյի խոսքերն են ի աջակցություն Հոնգկոնգի ոստիկանության, որը նախորդ տարի դաժան էր վարվում բողոքների հետ։ «Ես աջակցում եմ Հոնգկոնգի ոստիկանությանը, կարող եք հարձակվել ինձ վրա։ Սա խայտառակություն է Հոնգկոնգի համար»,- հայտարարել էր Լյու Իֆեյը։
Ի դեպ, ժապավենի առաջին թրեյլերների թողարկումից հետո այն քննադատել է չինացի հանդիսատեսը։ Նրանց զայրացրել էին միջավայրի պատմական անճշտությունները, ինչպես նաեւ Չինաստանի ազգային հերոսուհու մասին ֆիլմի ուղերձը։