Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը:
«Ուրախ եմ, որ կարողացա դառնալ գոլի հեղինակ և նպաստել իմ թիմի հաղթանակին: Մենք շատ կարևոր 3 միավոր վաստակեցինք:
Լուիս Էնրիկեն հաղթող թիմ է կառուցում: Իսպանիայի հավաքականը ճիշտ ուղղու վրա է և մեծ հաջողությունների կհասնի առաջիկա տարիներին»,- Ռամոսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականը տանը 4:0 հաշվով հաղթանակ տարավ Ուկրաինայի ազգային թիմի նկատմամբ: