Սերիներից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Երիտասարդ դերասանուհին գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով, մարզումներով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։
Երիտասարդ դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Լուիզան կրում է վառ կարմիր երանգի կոմբինեզոն, սեւ բարձրակրունկներ։ Նա արձակել է ուղիղ հարդարված երկար վարսերը, նախընտրել քնքուշ շպար, սակայն կարմիր շրթներկով ընդգծել այն։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «ԿարՄՐՐԻԿԸ, ժպտացեք»։
«Կրակոտ աղջիկ», «Յուրահատուկ տեսք», «Ինչ գեղեցիկ եք», «Կարմիր արեւ», — մեկնաբանություններում գրել են հետեւորդենրը։