Բրեդլի Քուփերը պատմել է, թե ինչպես է կարանտինն անցկացրել դստեր հետ

Բաժանվելով՝ 45-ամյա Բրեդլի Քուփերը եւ 34-ամյա Իրինա Շեյքը պայմանավորվել են համատեղ խնամակալության մասին իրենց դստեր՝ Լեայի նկատմամբ։ Զույգը դա արել է խաղաղ ճանապարհով՝ չդիմելով դատարան եւ իրավաբանների օգնությանը: Երբ ծնողներից մեկը զբաղված է աշխատանքով, աղջկան վերցնում է մյուսը։ Զույգի 3-ամյա դուստրը կարանտինն անցկացրել է իր աստղային հայրիկի հետ։ Interview ամսագրին տված հարցազրույցում դերասանը պատմել է, թե ինչպես է անցել իրենց ինքնամեկուսացումը։

Ես եղել եմ իմ դստեր, մոր եւ երկու շների հետ, եւ մենք տանից դուրս չենք եկել: Մենք ապրում ենք մի փոքր տանը, որի ետեւում, բարեբախտաբար, կա բակ։ Իսկ ես կարծես աշխատել եմ մանկապարտեզում, որտեղ միայն մեկ երեխա է եղել, — ասել է նա։

Դերասանը հավելել է, որ կարանտինի ժամանակ իր դստերը լող է սովորեցրել, ընդ որում՝ տնից դուրս չգալով ։

Մենք արթնանում էինք եւ լոգարանում լողով զբաղվում», — պատմել է նա։

Բրեդլի Քուփերը հազվադեպ է բացահայտ խոսում անձնականի մասին։ Սակայն անցյալ տարի նա Էլեն Դեջեներեսին բացահայտ պատմեց, թե ինչպես է դստեր ծնունդը փոխել իրեն։

Սա թույլ է տվել ինձ ընդունել իմ մանկական «ես»-ն առանց որեւէ վախի կամ դատապարտման։ Օրինակ, ես կարող եմ ամբողջ օրը խաղալ խաղալիքներով կամ անվերջ դիտել մուլտֆիլմեր եւ չեմ կարծում, որ ես իզուր եմ ծախսում իմ կյանքը, — խոստովանել է նա:


Comments (0)
Add Comment