Ուրախ նորությունը հայտնել է ամերիկյան US Weekly պարբերականը։ Երգչի համար, որն արդեն դաստիարակում է երկու որդիներին, որոնք ծնվել են նախկին կնոջ՝ Թամեկա Ֆոսթերի հետ հարաբերություններից, այդ երեխան կդառնա երրորդը։ Իսկ նրա սիրելիի համար երեխան առաջնեկն է: Ոչ այնքան վաղուց զույգին տեսել են Լոս Անջելեսում՝ ձայնագրման ստուդիաներից մեկի մոտ, եւ Ջենի կարգավիճակի մասին դժվար էր կասկածելը:
Նրանք շատ երջանիկ ու հուզված են, — անանուն աղբյուրը հայտնել է պարբերականին։ 41-ամյա Աշերի եւ 36-ամյա Ջենի սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են 2019 թվականի հոկտեմբերին, երբ զույգին միասին նկատել են «Hollywood Bowl» միջոցառման ժամանակ: Ջենն օտար չէ երաժշտության աշխարհում. նա երաժշտական պրոդյուսեր է եւ, ամենայն հավանականությամբ, հենց իր մասնագիտության շնորհիվ ծանոթացել է երգչի հետ:
Մինչ այդ Աշեր Ռեյմոնդը ամուսնացած էր 51-ամյա մենեջեր Գրեյս Միգելի հետ։ Միգելի հետ ամուսնությունից երգիչը երեխա չի ունեցել։ Եվ այս պահին նրա միակ երեխաներն են 12-ամյա Աշերը եւ 11-ամյա Նավիդը, որոնք ծնվել են, երբ Աշերը ամուսնացած է եղել Թամեկ Ֆոսթերի հետ (ամուսնությունը տեւել է 2007-ից մինչեւ 2009 թվականը): Սակայն շուտով երաժշտի ընտանիքում ակնհայտորեն համալրում կլինի։