Մոդել եւ դերասանուհի Սրբուհի Ավանեսյանի կտրուկ ոճափոխությանն արդեն անդրադարձել ենք, իսկ օրերս Սրբուհին բոլորովին նոր կեպարով է հանդես եկել իր նոր ֆոտոշարքում, որտեղ թրենդային է, վայրի ու վառ:
«Մոր խոստումը» սերիալից հայտնի դերասանուհի-մոդելը նոր լուսանկարները տամադրել է NEWS.am STYLE-ին ու պատասխանել մեր «20 փաստ հայտնիների մասին» խորագրի բլից հարցերին:
Առավոտդ սկսվում է…
Նապաստակիս հետ:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Միանշանակ՝ յոգուրտ:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Ավելուկով ճաշ:
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 180 սմ, քաշս՝ 57 կգ:
Տղաների մեջ այն հատկանիշները, որոնք ամենից շատ ես գնահատում:
Ամենից շատ սիրում եմ հումորի զգացումը:
Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:
Սիրում եմ…
Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:
Կրճատ՝ Սրբ:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Վախենում եմ թիթեռներից:
Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:
Տղային ծաղիկներ եմ նվիրել:
Ի՞նչը երբեք չես ների:
Կյանքում չեմ ների մեջքից հարվածելը:
Ֆիլմ, որը միշտ կարող ես դիտել:
Նման ֆիլմ չեմ մտաբերում, բայց «Քունգ Ֆու Պանդա» մուլտֆիլմը որքան ցուցադրեն, այնքան պատրաստ եմ դիտել:
Քո ականջակալներում հաճախ հնչում է…
Միգուցե, զարմանալի հնչի, բայց ես շատ եմ սիրում հին ժողովրդական, գուսանական երգեր:
Ի՞նչն ես ամենից համեղ պատրաստում:
Երեւի՝ բոլոնեզ սոուսով սպագետտի:
Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:
Դե, բնական է՝ հեռախոս, հետո ձեռքի կրեմ ու պարտադիր՝ փափկեցնող շրթներկ:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Գույներն ինձ մոտ հաճախ փոփոխվում են: Չգիտեմ… երեւի՝ դեղինը:
Երեւանում ամենասիրելի վայրդ:
Հյուսիսային պողոտան. սիրում եմ այնտեղ զբոսնել:
Քո բնավորության ամենաբարդ գիծը:
Ահավոր փոփոխական մարդ եմ:
Կարմրահեր լինելու ամենամեծ առավելությունը:
Կարմրահեր լինելու առավելությունը տարբերվող լինելն է:
Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:
Թե ես ունեմ հարուստ սիրեկան (ծիծաղում է):
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են քեզ:
Շուրթերդ լցրա՞ծ են, թե չէ: