ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին ասվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործչի, ով շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, գործընկերային կապերի ամրապնդման գործում։
Ի սրտե մաղթում ենք ամուր առողջություն, բարեկեցություն, ոգու ամրություն։
Հարգանքով՝ Վլադիմիր Պուտին»: