Հայտնի են «Ֆրեսկո» փառատոնի մրցանակակիր ֆիլմերի անունները

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մրցանակակիր ֆիլմերի անուններն արդեն հայտնի են: Այսպիսով՝ 

Անիմացիոն ֆիլմերից հաղթող են ճանաչվել 

«Ձայն հառաչանաց», Ֆրանսիա, Աթամ Ռաշո, (Լավագույն ուղերձ՝ «Հավատ»)։

«Բաղադրատոմս աքսորում», ԱՄՆ, Շանտալ Քասարջյան, (Լավագույն ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ»)։

«Տատիկ», Բուլղարիա, Ռոզա Կոլչագովա, (Լավագույն ուղերձ՝ «Սեր»)։ 

Լիամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել

«Թշնամիները», Վրաստան, Գեորգի Գաչավա, (Լավագույն ուղերձ՝ «Խաղաղություն»)։

«Ընկույզ», Իրան, Մոհամադրեզա Հաջի Ղոլամ, (Լավագույն ուղերձ՝ «Հավատ»)։

«Երազանքների թիմը», Ռուսաստան, Ֆիլիպ Աբրյուտին, Մաքսիմ Զիկով, Լավագույն ուղերձ՝ «Սպորտային արժեքներ»։

«Անիկո», Հայաստան, Աննա Հարությունյան, (Լավագույն ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ»)։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ մրցանակի հաղթողներ են ճանաչվել

«Ձայն հառաչանաց», Ֆրանսիա, Աթամ Ռաշո, (Լավագույն ուղերձ՝ «Հույս, Հավատ, Սեր»)։

«Երկնային ուրախություն», Ռուսաստան, Նատալյա Ֆեդչենկո, (Լավագույն ուղերձ՝ «Հույս, Հավատ, Սեր»)։

«Վանականը», Ռուսաստան, Դան Գրին, (Լավագույն ուղերձ՝ «Խոստովանություն»)։

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է օգոստոսի 22-ից եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետ օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է երևանյան ծրագիրը։ Երևանյան համերգային ծրագիրը ևս հագեցած էր՝ օգոստոսի 28-ին անցկացվեց Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը՝ «Ֆրեսկոյի» շրջանակներում, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:

Կարճամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել 

«Բացառիկ օր», Ֆրանսիա Սեդրիկ Սպինասու, (Լավագույն ուերձ՝ «Ընտանեկան արժեքներ»)։

«Ազադե», Իրան, Միրաբաս Խոսրավինեժադ, (Լավագույն ուղերձ՝ «Մարդասիրություն»)։

«Աղ ու հաց», Հայաստան, Ռուսաստան, Արջ-Ասպետ Շերմազանյան, (Լավագույն ուղերձ՝ «Ներում»)։

«Վալենկի», Ռուսաստան, Աննա Պռուդնիկովա, (Լավագույն ուղերձ՝ «Հույս»)։

«Կրակմարիչ», Իսպանիա, Ռոդրիգո Սոպենյա, Ջոանա Սոլնադոք, (Լավագույն ուղերձ՝ «Հավատ»)։

«Մտերիմը», Ռուսաստան, Իրինա Բասս, (Լավագույն ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ»)։

«Պիպոն և կույր սերը», Ֆրանսիա, Հյուգո Լը Գուղղիեղեկ, (Լավագույն ուղերձ՝ «Սեր»)։

«Պիտակ», Մակեդոնիա, Գեորգի Ունկովսկի, (Լավագույն ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ»)։

Վավերագրական ֆիլմերից հաղթող են ճանաչվել 

«Հերթի ցուցակ», Ռուսաստան, Նատալյա Մախանկո, (Լավագույն ուղերձ՝ «Մեր օրերի հերոսը»)։

«Կարմիր ձուկ՝ սաղմոն», Ռուսաստան, Դմիտրի Շպիլենոկ, Վլադիսլավ Գրիշին, (Լավագույն ուղերձ՝ «Մաքուր մոլորակ»)։

«Ինչ կլինի վաղը», Ռուսաստան, Անաստասիա Շտանդկե, (Լավագույն ուղերձ՝ «Հավատ»)։

«Սպիներ», Ֆրանսիա, Դիդիե Կրոս, (Լավագույն ուղերձ՝ «Քաջություն»)։

«Լիտվյակովը մարդուն», Ռուսաստան, Ռոման Պոմերանցեվ, (Լավագույն ուղերձ՝ «Սեր»)։ 

Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:

Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին 16 հոգի՝ Անաստասիա Ռոբսկայան (Ուկրաինա), Արմին Էբրահիմին (Իրան), Առնալդո Կասալին (Իտալիա), Բեատա Գոլենսկան (Իտալիա), Հայր Եվգենի Գլազունովը (Ռուսաստան), Տեր Համբարձում Դանիելյանը (Հայաստան), Հայր Մարեկ Լիսը (Լեհաստան), Իրինա Յաղուբյանը (Հայաստան), Կարեն Մնացականյանը (Հայաստան), Կատյա Մալատեստան (Իտալիա), Մանյա Ղազարյանը (Հայաստան), Նոնա Սիսակյանը (Բելառուս), Սիմոնե Սեմպրինին (Իտալիա), Տամառա Ցոցորիան (Ռուսաստան), Այվազյանը (Մեծ Բրիտանիա), Վլադիսլավ Ռոբսկիմ (Ուկրաինա):

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։



Comments (0)
Add Comment