Սննդաբան Լիկիթ Բասյանը նոր հոլովակ է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Կադրերում Լիլիթը սեւ, լայյեզր տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Նա բարձրակրունկներ է կրում ու արձակել է մազերը։ «Կյանքում ես մի անգամ չէ, որ սխալվել եմ։ Եվ ես ուրախ եմ, որ եղել են անկումներ, հիասթափություններ։ Հենց դրանք են ինձ այսօր բերել նոր Ես-ի։ Իմ շփման շրջանակը շատ նեղ է։ Հարազատ բառը հիմա հազվադեպ եմ օգտագործում, միայն ամենամտերիմների համար։ Հիմա իմ աշխարհը հիասքանչ եւ հեքիաթային է։ Այլեւս ոչ ոք իրավունք չունի մտնել իմ կյանք առանց հարցնելու, մտնողներն էլ կարող են բերել միայն նոր, ուրախացնող գույներ։ Ուզում եմ ձեզ լսել. ի՞նչ փոփոխություններ եք դուք նկատել իմ մեջ»,- գրել է նա։
Ավելի վաղ Լիլիէը ջերմ շնորհավորել էր որդուն ծննդյան օրվա առիթով։ «Այսօր հատուկ օր է. ուղիղ 6 տարի առաջ դու շրջեցիր իմ կյանքը եւ ցույց տվեցիր` որն է կյանքի իմաստը. կյանքի իմաստը քո մեջ է, իմ տղա։ Ես ուզում եմ, որպեսզի դու երջանիկ լինես, ուզում եմ որպեսզի դու լավ մարդ մեծանաս, որպեսզի բոլոր իրավիճակներում քեզ պահես որպես իսկական տղամարդ։
Ալեքս, ինձ համար կարեւոր է, որ դու լինես երջանիկ ու առողջ։ Ինձ համար կարեւոր է, որ քո աչքերը միշտ փայլեն։ Իմ տղա, շնորհավոր քո օրը։ Դու շատ ցանկալի ու երկար սպասված երեխա ես, մենք միշտ երազել ենք քո մասին։ Իմ Ալեքս, խոստացիր, որ բոլոր մյուս կյանքերում դու ինձ կընտրես` որպես քո մայր։ Սիրում եմ»,- գրել էր նա։