Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր հերթական աշխատանքը նվիրել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Մեսին պատրաստ է աղբամանը նետել «Բարսելոնայի» խաղաշապիկը»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:
Ավելի հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: