«18 տարեկանում սրվեց». աշխարհի ամենագեղեցիկ կինը ծանր հիվանդություն ունի

Սուպերմոդել Բելա Հադիդն անկեղծորեն խոսել է առողջության մասին. 23-ամյա աստղը հայտնել է, թե իրականում որքան բարդ է իր համար։ Աշխարհի ամենագեղեցիկ կինը տառապում է Լայմի հիվանդությամբ. ախտորոշումը դրվել է, երբ նա 16 տարեկան է եղել։ Լայմի հիվանդության դեպքում նկատվում են սրտխփոցի խանգարումներ, տրամադրության անկումներ, հոդացավեր, քրտնարտադրություն, սրտխառնոց, դժվարացած շնչառություն, անքնություն, գլխացավեր, անհանգստություն, գիտակցության մթագնում եւ այլն։

Հադիդի խոսքով՝ ինքը յուրանքչյուր օր ստիպված է լինում տհաճ զգացողությունների միջով անցել, ինչը խանգարում է նորմալ կյանք վարել։ Մի անգամ Բելայի գիտակցությունը մթագնել է, եւ նա մոռացել է՝ ինչպես Սանտա Մոնիկայից հարեւան Մալիբու գնալ։

«Այս այս բոլոր ախտանշաններն ունենում եմ 14 տարեկանից, բայց 18-ում ավելի սրվեց։ Մի անգամ դա ազդեց իմ հիշողության վրա, եւ ես չէի կարողանում տուն վերադառնալ»,- Հադիդի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Բելան հիվանդության պատճառով ստիպված է եղել հրաժարվել սիրելի զբաղմունքից՝ ձիավարությունից։ Աստղը մրցությունների մասնակցելու խոշոր ծրագրեր է ունեցել, սակայն ստիպված է եղել մոռանալ դրանց մասին։ Հադիդը կարծում է, որ եթե չլիներ Լայմի հիվանդությունը, ինքը չէր զբաղվի մոդելային բիզնեսով, այլ կյանքը կկապեր ձիերի հետ։

Բելայի ընտանիքում այդ հիվանդությամբ տառապում են նաեւ մայրն ու եղբայրը։ Հոլիվուդյան աստղերի ցանկում հիվանդությունն ախտորոշվել է Բեն Սթիլերի, Ջասթին Բիբերի, Քելի Օսբորնի եւ Ալեք Բոլդուինի մոտ։

Comments (0)
Add Comment