NEWS.am STYLE-ի «20 փաստ» խորագրում այսօր դերասանուհի Մերի Մովսեսյանն է: Շատերը նրան ճանաչում են «Պատվից առավել» եւ «Փրկեք մեր հոգիները» հեռուստասերիալներից: Մենք ներկայացնում ենք երիտասարդ դերասանուհու մասին ընդհանուր փաստեր, որոնք պարզել ենք բլից հարցման միջոցով:
Օրդ սկսվում է…
Շնիկիս հայացքով:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Միայն ջուր:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Ձուկ:
Հասակդ ու քաշդ:
Հասակաս՝ 168 սմ, քաշս՝ 53 կգ:
Երբ մի բանով հիանում ես, ի՞նչ բառ ես օգտագործում:
«Я в восторге»:
Երբ բարկանում ես, ո՞ր բառն ես ամենից հաճախ օգտագործում:
Այդ պահին փորձում եմ չխոսել:
Ինչպե՞ս ես սիրում, երբ քեզ դիմում են:
Պարզապես՝ Մերի:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Ինսեկտոֆոբիա (վախ միջատներից), եւ ոչ ֆոբիա, բայց վախ ջրից:
Թրենդներից ի՞նչը տանել չես կարողանում:
Թրենդներեին, առհասարակ, չեմ հետեւում:
Ուժեղ ու թույլ կողմերդ:
Նպատակասլացություս ուժեղ կողմս է, երբեմն անինքնավստահ եմ, դա էլ՝ թույլ:
Ֆիլմ, որը միշտ կարող ես դիտել:
«Քաղցած խաղերը»:
Ո՞ր տարիքիդ հետ են կապված հուշերիդ մեծ մասը:
Չեմ կարող հստակ ասել…
Օր, որը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:
Չկա նման օր: Սիրում եմ կյանքս:
Առաջին անգամ, ե՞րբ ես սիրահարվել:
Դեռ չեմ ունեցել նման փորձ:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Մանուշակագույն:
Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:
2 տարի առաջ` ընկերուհուս տարեդարձին:
Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:
Փոքր քույրիկիս: Չեմ հիշում՝ ինչու: Հաճախ եմ բարկանում վրան, երբեմն՝ անիմաստ:
Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվել, ի՞նչ առիթով:
Ուրախությունից երբեք չեմ արտասվել: Բայց ծննդյանս օրը շատ հուզված էի:
Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:
Ինձ չեն հասնում այդ բամբասանքները:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
Որքան գումար եմ աշխատում: