Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի անգլիական «Էվերտոնում»:
Marca-ի տեղեկություններով՝ «Էվերտոնը» համաձայնության է եկել 29-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում: Անգլիական ակումբը համաձայնության է եկել նաև Արքայական ակումբի հետ:
Խամես Ռոդրիգեսի տեղափոխության դիմաց «Ռեալը» կստանա 25-30 միլիոն եվրո:
Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Ռեալ» էր տեղափոխվել 2014 թվականին «Մոնակոյից»: