Դորտմունդի «Բորուսիայից» հեռացած գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն արժանացել է մրցանակի: 28-ամյա ֆուտբոլիստը շքանշան է ստացել բարեգործական գործունեությամբ զբաղվելու համար:
«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս շքանշանին: Շարունակելու եմ օգնել ու աջացել երեխաներին: Ցանկանում եմ անվտանգ տեղ գտնել այս շքանշանի համար, որպեսզի դարձյալ չգցեմ այն»,- սոցցանցերում գրել է Գյոտցեն:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Գյոտցեն «Բորուսիայի» կազմում մասնակցել է 14 հանդիպման և խփել 3 գոլ։ Այժմ նա ազատ գործակալի կարգավիճակում է: