Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Հալդոն Ալ Մուբարակն ամփոփել է ավարտված մրցաշրջանը:
«Մեր առջև կային մեծ մարտահրավերներ, եղան թիչքներ և վայրէջքներ, ստացվեց յուրահատուկ մրցաշրջան: Եղան շատ փոփոխություններ, կորոնավիրուսից բացի հանդիպեցինք այլ խնդիրների: Իհարկե, մրցաշրջանը գոհացնող չէր մեզ համար: Այն հիասթափեցրեց, քանի որ մենք միշտ ձգտում ենք տիտղոսների: Երկրորդ տեղն այն չէ, ինչ մենք ցանկանում էիք: Այդ պատճառով հաղթանակների ծարավն ավելի կմեծանա»,- Մուբարակի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում մանչեսթերցիները գրավեցին երկրորդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում քառորդ եզրափակիչում պարտեցին ֆրանսիական «Լիոնին»: