Կոֆեինը կարող է վտանգավոր լինել հղի կանանց համար

Կոֆեինը կարող է վտանգավոր լինել հղի կանանց համար: Այս մասին վկայում են Ռեյկյավիկի համալսարանից պրոֆեսոր Ջեք Ջեյմսի հետազոտության արդյունքները, գրում է Sky News-ը:

Այսօր մասնագետները հղիներին եւ նրանց, ովքեր պլանավորում են երեխա ունենալ, խորհուրդ են տալիս օգտագործել օրական 200 միլիգրամ կոֆեին: Սակայն պրոֆեսոր Ջեյմսը եզրակացության է եկել, որ կոֆեինը զգալիորեն մեծացնում է հղիության ոչ բարենպաստ ելքի ռիկսը:

Նրա խոսքով՝ կոֆեինը կարող է հանգեցնել մեռելածնության, վիժման եւ նորածնի ոչ բավարար քաշի:

Թագավորական քոլեջի ներկայացուցիչ եւ մանկաբարձ Դագնի Ռաջասինգհամը համաձայնել է, որ հղիության ժամանակ կոֆեինի օգտագործումը պետք է սահմանափակել, սակայն նա կարծիք է հայտնել, որ լրիվ բացառման անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք, որ կոֆեին է պարունակվում ոչ միայն սուրճի մեջ, այլ նաեւ թեյի, շոկոլադի, էներգետիկ ըմպելիքների, ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ մրսածության դեմ որոշ դեղերի մեջ:  

Comments (0)
Add Comment