Վաղուց են լուրեր պտտվում դիջեյ Կատյա Գուսեւայի եւ Ֆիլիպ Կիրկորովի սիրավեպի մասին։ Կատյան անկեղծ հայտարարությամբ կրկին բամբասանքների առիթ է տվել։
Դիջեյը խոստովանել է, որ ռուսական էստրադայի արքայի պատճառով տղամարդկանց մերժում է ինտիմ հարաբերություն ունենալ։ Երկար ժամանակ Գուսեւան սիրավեպեր չի սկսում։ Նրա երեւակայություններում միայն Ֆիլիպ Կիրկորովն է։
«Ես մինչ այժմ սպասում են Ֆիլիպին։ Հույս ունեմ, որ նա շուտով պատրաստ կլինի»,- կատյայի խոսքերը մեջբերել է 5TV-ն։ Երգիչը ժխտում է իր ու Կատյա Գուսեւայի հարաբերությունների ռոմանտիկ ենթատեքստը։ Իսկ Կատյան առաջին ագամ չէ աներիկամստ հայտարարություններ անում։
Դիջեյի խոսքը՝ ինքն ուրախությամբ կհամաձայներ ամուսնանալ Ֆիլիպ Կիրկորովի հետ, սակայն վերջինս նախաձեռնություն չի ցուցաբերում։ Արտիստը Գուսեuային ջերմությամբ ու վստահությամբ է վերաբերվում։ Ի դեպ, Կատյան մտերիմ հարաբերություններ ունի երգչի երեխաների հետ։ Նա նախկինում հայտարերել է, որ Մարտինն ու Ալլա-Վիկտորյան իրեն երբեմն մայր են անվանում։