Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր նախկին ակումբում՝ կատալոնական «Բարսելոնայում» առաջացած խաղային ճգնաժամի մասին:
«Բոլոր մեծագույն թիմերում էլ երբեմն լինում են նման դեպքեր: Կպայքարի՞ «Բարսելոնան» տիտղոսների համար: Իհարկե այո:
Կումանը քաջ ծանոթ է «Բարսելոնայի» փիլիսոփայությանը: Տեսնենք՝ ինչ կստացվի նրա մոտ: Այնուամենայնիվ, շատ դժվար է աշխատել նման բարձրակարգ թիմերում»,- Էնրիկեի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պաշտոնանկ արեց ակումբի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենին և պայմանագիր կնքեց Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ:
Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017 թվականներին և կատալոնական թիմի հետ նվաճել է 9 տիտղոս: