Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը օգոստոսի 18-ին վիրահատության է ենթարկվել: Այս մասին 28-ամյա դարպասապահը գրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
Ծնկի վիրահատությունից ապաքինվելու համար Տեր Շտեգենից կպահանջվի շուրջ 2 ամիս:
Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում, որում «Բարսելոնան» պարտություն էր կրել 2:8 հաշվով: