Միայն բիկինի, գլխարկ ու սպորտային կոշիկներ. Աննա Սեդոկովան սովորել է հեծանիվ վարել

Աննա Սեդոկովան առաջին անգամ սկսել է հեծանիվ վարել. 37-ամյա երգչուհին նվաճումների մասին հայտնել է Instagram-ում՝ գայթակղիչ լուսանկար հրապարակելով։ Երգչուհուն հեծանիվ վարել սովորեցրել է փեսացուն՝ բասկետբոլիստ Յանիս Տիման, որի հետ նա հանգստանում է Մայամիում։

Աննան բիկինի է կրում, սպորտային կոշիկներ ու գլխարկ։ «Հեծանիվը վերջնականապես գրավվեց»,- գրել է նա։ Եվ կարելի է ենթադրել, որ տղամարդ հետեւորդները՝ եւս։

«Իսկ ես կարծում էի, թե մեր դեպքում ամեն ինչ ավարտված է։ Բայց ոչ։ Եվ դա այն պատճառով, որ ուսուցիչն անհավանական է. «Դու պետք է ղեկավարես ղեկը, ոչ թե այն քեզ»»,- նշել է Սեդոկովան։

«Որքան սեքսուալ ես», «Քաղցրիկ», «Մարմինդ կրակ է»,- գրել են հետեւորդները։ Միայն թե գտնվել են նաեւ այնպիսիք, որոնց Սեդոկովայի մարմինը դուր չի եկել։ «Շտապ նիհարել»,- խորհուրդ են տվել նրանք։

Comments (0)
Add Comment