«Արարատ-Արմենիա» — «Օմոնիա». Բուքմեյքերների կարծիքը

Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» օգոստոսի 19-ին ուժերը կչափի Կիպրոսի «Օմոնիայի» հետ:

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են «Օմոնիային», որի հաղթանակը ստացել է 1.95 գործակիցը: Հիմնական ժամանակում ոչ ոքին ստացել է 3.40, «Արարատ-Արմենիայի» հաղթանակը՝ 3.80 գործակիցը:

«Արարատ-Արմենիա» — «Օմոնիա» հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: 

«Օմոնիային» հաղթելու դեպքում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում կլինի Վարշավայի «Լեգիան»:

Comments (0)
Add Comment