iPhone 11-ը Չինաստանի շուկայում ամենավաճառվող սմարթֆոնն է: Counterpoint-ի վերջին ուսումնասիրության արդյունքները հաստատում են դա, հայտնում է IXBT-ը:
Counterpoint-ի տվյալները ցույց են տալիս, որ չինական շուկայում այս տարվա երկրորդ եռամսյակի ամենավաճառվող սմարթֆոնների առաջին հնգյակում ներառվել են iPhone 11-ը, Oppo A8-ը, Honor 9X-ը, Vivo Y3-ը եւ Huawei Mate 30 5G-ը: Ընդ որում՝ iPhone 11-ը եւ Huawei Mate 30-ը պրեմիում առաջատար հեռախոսներ են, իսկ մնացած երեք մոդելները պատկանում են բյուջետային հատվածին:
Աղբյուրը հավելում է, որ iPhone 11-ը ամենաշատ վաճառվող սմարթֆոնն է նաեւ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ճապոնիայում: Մեծ Բրիտանիայի շուկայում iPhone-ի չորս մոդելներ լավագույն հնգյակում են, իսկ Ճապոնիայում Apple-ի սմարթֆոնները առաջին երեք դիրքերն են զբաղեցնում: