Նատաշա Կորոլյովայի ամուսինը՝ Տարզանը (Սերգեյ Գլուշկոն) Instagram-ում լուսանկար է հրապարակել, որն ակնհայտորեն դուր չի եկել նրա կնոջը։
«Երեկ լավ ժամանակ անցկացրինք… Այսօր արթնացա երկու համակրելի աղջիկների ընկերակցությամբ… Շիկահեր ու Թխահեր…»,- հայտնել է մերկապարող Տարզանը։
Կորոլյովան պատասխանել է. «Դավաճան։ Տուն մի վերադարձիր, ներս չեմ թողնի»։ Գլուշկոն անմիջապես արձագանքել է կնոջ խոսքերին. «Սիրելիս։ Սա այն չէ, ինչ մտածել ես»,- կնոջը դիմել է մերկապարողը։
Իրականում պարողը պատկերված է երկու օձի հետ հետ փաթաթված։