62-ամյա Շերոն Սթոունի վերջին հրապարակումներից մեկը մեծ աղմուկ է բարձրացրել։ Դրանում աստղը հայտնել է, որ քույրը՝ Քելին ու նրա ամուսինը՝ Բրույսը, որոնք կորոնավիրուսով են վարակվել, Մոնտանա նահանգում պայքարում են կյանքի համար։ Ընդ որում, աստղի հիմնական ուղերձն այն էր, որ նրա կարծիքով՝ ԱՄՆ իշխանությունները քիչ բան են անում կորոնավիրուսի չտարածման համար եւ թաքցնում են վարակվածների իրական վիճակագրությունը, նշում է Spletnik-ը։
«Նրանք ստում են, երբ ասում են, որ թեստեր կան բոլորի համար։ Նրանք ստում են, երբ ասում են, որ թեստներ կան նույնիսկ բուժքույրերի համար հիվանդանոցներում։ Մարդիկ մահանում են ու պայքարում իրենց կյանքի համար, քանի որ չկա ոչինչ, բացի սուտը»,- նշել է Սթոունը։
Նա հավելել է, որ Մոնտանայում կորոնավիրուսի թեստ անցնելու համար նախ հարկավոր է ունենալ բոլոր ախտանշանները, ընդ որում թեստավորման արդյունքները կարող են պատրաստ լինել միայն հինգ օր անց, ինչը չի կանգնենցում COVID-19-ի անախտամշան տարածումը։ «Այսպիսին է իրադրությունը մեր երկրի կենտրոնում, ուր դուք մեծ ռիսկի եք ենթարկվում մահանալ կորոնավիրուսից»,- նշում է նա։
Շերոնն իր հետեւորդներին կոչ է արել նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի եւ նրա կողմից փոխնախագահի պաշտոնում առաջադրված Կամլաա Հարիսի օգտին, քանի որ, նրա կարծիքով, միայն նրանք կարող են փոխել երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ «Իշխանությունում կանանց ներգրավվածության դեպքում մենք կպայքարենք մեր ընտանիքների համար։ Մենք կպայաքարենք, որ մարդիկ ապրեն։ Եվ մենք կպայքարենք, որ մարդիկ թեստավորում անցնեն, որովհետեւ երկրներում, որոնք լավ են պայքարում COVID-19-ի դեմ, կանայք ղեկավարող պաշտոններ են զբաղեցնում»,- եզրափակել է նա։
Դերասանուհուն աջակցել են շատ հայտնիներ, այդ թվում Ալիսա Միլանոն, Ժանել Մանոեն եւ այլք։ Իսկ Թրամփի կողմնակիցները քննադատել են Շերոնին՝ նրան մեղադրելով ընտանիքի անդամների առողջական վիճակը քաղաքական օրակարգն առաջխաղացնելու նպատակով օգտագործելու համար։