Հայաստանի 3 ներկայացուցիչներ կմասնակցեն Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշարին, որը տեղի կունենա օգոստոսի 29-ին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։ Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։
Օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը մրցաշարին չեն մասնակցի վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։
Լավագույն եռյակում տեղ գտած ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 դոլար պարգևավճար։