Թովմաս Գրիգորյան. Ունենք կասկածներ, որ այդ «ղումարն» ունի իր գործուղած անդամները գործկոմում

«Ողջունում եմ Տիգրան Հակոբյանի բարոյական ու տղամարդկային քայլը: Մարդը տեսել է, որ 6-7 ակումբներ թաթախված են, այսպես ասած, «ղումարի» մեջ և նրանք մասնակցել են ընտրություններին: Եվ դա ընտրողների 35 տոկոսն է, քանի որ ընտրությանը մասնակցում էին 20 կազմակերպություններ: Նա հայտնել է, որ չի ցանկանում աշխատել «ղումարի» ձայներով: Պետք չէ մոռանալ, որ նա եղել է պայմանավորված խաղերի կոմիտեի անդամ և ավելի լավ է տիրապետում իրավիճակին: Նման որոշումը մտածելու տեղիք է տալիս: Մենք ունենք խորը կասկածներ, որ այդ «ղումարն» ունի իր գործուղած անդամները գործկոմում:

Անդրադառնալով «Ուրարտու» — «Լոռի» խաղին, եթե մենք ունենայինք ուժեղ ու պրոֆեսիոնալ գործկոմ, նրանք կասեին, որ հնարավոր չէ մեկնարկել առաջնությունը, եթե նույնիսկ ֆեդերացիայի աշխատակիցները որոշում կայացնեին 30 օրից սկսել նոր մրցաշրջանը: Այդ պատճառով մենք նույնպես ողջունում ենք Տիգրան Հակոբյանի ու Արմեն Շահգելդյանի քայլը: Պետք է ունենանք պրոֆեսիոնալ գործկոմ, ինչին ես միայն կողմ եմ: Ընդհանրապես, նմանատիպ ընդհարումներում ՀՖՖ գործկոմը կարող է լինել ֆեդերացիայի գործունեության զսպաշապիկ, եթե բավականաչափ ուժեղ է: Ես չեմ ասում, որ ֆեդերացիան միտումնավոր վատ բաներ է անում, իսկ գործկոմը պետք է լավ բաներ անի: Պետք է համատեղ քննարկումներում գտնել ճիշտ որոշումներ: Սակայն, քանի որ այնտեղի մեծամասնությունը եկել է այդ ճանապարհով, այդ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք»,- զրույցում հայտնեց Թովմաս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Թովմաս Գրիգորյանը մասնակցել էր ՀՖՖ նախագահի ընտրություններին: Դրանից առաջ Թովմաս Գրիգորյանը 20 տարի ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ էր:

Դավիթ Եղիազարյան

Comments (0)
Add Comment