«Մյուս բոլոր կանանց թերությունն այն է…». Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը Վանաձորից

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին «զինվորական» պրինտով հագուստ է կրում։ Մարիամ Ալեքսանյանն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Մյուս բոլոր կանանց թերությունն այն է, որ նրանք նա չեն»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա՝ նշելով, որ լուսանկարն արվել է Վանաձորում։  

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի բլուզ էր կրում, շագանակագույն պիջակ։ Մարիամը հավաքել էր վարսերը, քնքուշ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում էին գլխաշորն ու արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից Մարիամ Ալեքսանյանը գրառում չէր կատարել։



Comments (0)
Add Comment