Երգչուհի Նյուշան մտերիմ ընկերների շնորհիվ մեծ շուքով նշել է 30-ամյակը, որոնք երգչուհուց գաղտնի մասնավոր ինքնաթիռ են վարձել եւ արտիստին տարել Թուրքիա հանգստանալու։
Ամբողջ խումբը հայտնվել է Բելեկի լավագույն հյուրանոցներից մեկում։ Այնտեղ Նյուշայի ամուսինը՝ Իգոր Սիվովն ու նրա ընկերները շարունակել են արտիստին զարմացնել տարբեր անակնկալներով։ Հատուկ հոբելյարի ու նրա հյուրերի համար տոնական ընթրիք էր կազմակերպվել, ինչից հետո լողափին նրանց ուրախացում էին տեղի պարողներն ու արտիստները։ Երեկոն ավարտվել է հրավառությամբ, որը հիացրել է Նյուշային։
Երգչուհին շատ երջանիկ էր եւ չէր դադարում զարմանալ նվերներից։ Նյուշան պատկերացում անգամ չուներ, թե ինչ անակնկալ են իր համար պատրաստում սիրելի ամուսինն ու մտերիմ ընկերները։