Նեյմար. Նույնիսկ չէի մտածում, որ ՊՍԺ-ն կարող է լքել պայքարը

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում իտալական «Ատալանտայի» նկատմամբ 2։1 հաշվով կամային հաղթանակից ու հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ես նույնիսկ չէի մտածում մրցաշարից դուրս մնալու մասին: Ոչ ոք ինձ չի հեռացնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին մտքերից: Ծանր էր, բայց մենք ունենք հրաշալի թիմ, իսկական ընտանիք: Անհնար էր մտածել, որ մենք կարող ենք լքել պայքարը»,- բրազիլացու խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 1995-ից հետո առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Այս տարի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։

Comments (0)
Add Comment