Լրագրող եւ մոդիամենեջեր Թինա Կանդելակին հայտարարել է, որ 21-րդ դարն աշխատող կանանց բերել է ամենամեծ առավելությունը՝ ծնունդի կարգավորում։ Նա ներկայացրել է ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի օրինակը։
«Մենք արդյոք կարո՞ղ էինք քսան տարի առաջ պատկերացնել, որ Ալլա Պուգաչովան շատ հասուն տարիքում երեխաներ կունենա։ Մենք, ինչ է, իրավունք ունե՞նք նրան արգելելու»,- հարցրել է Թինա Կանդելակին՝ նկատի ունենալով երկավորյակներ Հարիին ու Լիզային։
Կանդելակին ժամանակակից նորմա է համարում երեխաների ծնունդը փոխնակ մայրության եւ արհեսատական բեղմնավորման միջոցով։ Նա չի բացռում,որ ապագայում արհեստական ինկուբատորների անալոգներ կհայտնվեն երեխաներին կրելու համար։
Կանդելակին մեկ այլ արդիական հարց է հնչեցրել՝ կարող է արդյոք կինը լինել իրենց երիտասարդ ու աղքատ տղամարդու հետ։ Այո՛, կարող է, եւ հեռուստահաղորդավարուհին դրա վառ օրինակն է. 44-ամյա Կանդելակին արդեն վաղուց ամուսնացած է 33-ամյա Վասիլի Բրովկոյի հետ։ Երբ նրանք ծանոթացել են, Բրովկոն նույնիսկ չէր կարող իրեն թույլ տալ վճարել ռեստորանում նրա պատվերը, ապրում էր էժան, վարձակալված մեկ սենյականոց բնակարանում։ Հիմա արդեն եկատումների հարցում նրա մոտ ամեն ինչ կարգին է։