Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը կիսվել է գրավիչ լուսանկարներով։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բիկինիով է։ Սեւ լողազգեստն ընդգծում է միշտ ոճային երգչուհու հիանալի կազմվածքը։ Աստղիկն արձակել է մազերն ու արեւային անոց է կրում։ «Նորից էն սերիայից, որ «Եթե հիմա չունեցա նման նկարներ, ապա 59-ում դժվար թե ունենամ»: Գնահատեք այն ինչ ունեք ՀԻՄԱ եւ փորձեք գոհանալ ու վայելել այն»,- հրապարակումը մակագրել է հմայիչ երգչուհին։
Օրերս հրապարակված կադրերում տաղանդավոր երգչուհին բաց վարդագույն, ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր նույն երանգի կիսաերկարաճիտների հետ։ Աստղիկի նորաձեւ կերպարն ամբողջացնում էին փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Գանձ», «Տիկնիկ», «Հմայիչ», «Աստվածային», «Հիասքանչ լեդի»։