Ժապավենում խաղացել են նաեւ Վիկտորյա Իսակովան եւ Յուլյա Պերեսիլդը։ Հոլովակում Կոնստանտին Խաբենսկու մարմնավորած հերոսը խեղդվում է ջրում, մինչ Պերեսիլդի հերոսուհին կարդում է իր հեղինակած բանաստեղծությունը։ Զուգահեռաբար կադրում հերոսների կյանքից այլ իրադարձություններ են հայտնվում։
Ֆիլմի պրեմիերայի օրն առայժմ նշանակված չէ, հայտնի չէ նաեւ՝ արդյոք այն կցուցադրվի կիոնթատրոններում։