Վեդու քաղաքացիական նախաձեռնության» անդամներն օգոստոսի 9-ին սեփական նախաձեռնությամբ շինարարական աղբից և ավտոմեքենաների թափքերից մաքրել են Վեդու գերեզմանատան հարակից տարածքը: Նախաձեռնության անդամ Գագիկ Հակոբյանը նշել է, որ խնդիրը տարիներ շարունակ կար, բայց պատկան մարմինները համապատասխան քայլեր չէին կատարում, լուծում չէին տալիս: Այդ պատճառով էլ իրենք են մաքրում տարածքը:
Ի դեպ՝ սա «Վեդու քաղաքացիական նախաձեռնության» անդամների առաջին հանրօգուտ աշխատանքը չէ: