ՌՀՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ ՏԱՆԿԵՐ Է ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ

Առնո Բաբաջանյանի 100-ամյակի նախօրեին Վլադիվոստոկում օվկիանոսային տանկերն անվանակոչվել է մեծ կոմպոզիտորի անվամբ: Նախաձոռնությունը պատկանում է Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքին և «BRAMS OIL» ընկերությանը:

Անվանակոչության արարողությանը մասնակցել էն Պրիմորյեի երկրամասի կառավարության ղեկավարի տեղակալ Ելենա Բրոննիկովան, ՌՀՄ Կամչատկայի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Արթուր Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը և այլոք:

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն իր ելութում երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին, նշելով, որ Առնո Բաբաջանյանն այսօր էլ հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, իսկ նրա երաժշտությունը Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային հարնապետությունների ժողովուրդների մշակութային հարստությունն է:

Comments (0)
Add Comment