«Ես ոչ ոքի չեմ խղճացել». Գուզեևան պատմել է, որ հարաբերություններ է ունեցել ամուսնացածների հետ և չի խղճացել նրանց կանանց

EnterTrain-ը ներկայացնում է Լարիսա Գուզեևային՝ ռուս դերասանուհի և «Արի ամուսնանանք» ծրագրի հաղորդավարուհին:

1984 թ. «Մրացակիցներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացավ իր առաջին ամուսնու՝ օպերատորի ասիստենտ Իլյա Գուզեևի հետ: Կյանքի 7 տարին պայքարեց ամուսնու թմրակախվածության դեմ. ի վեջո հեռացավ նրանից: Իլյան մահացավ գերդոզավորումից:

Գուզեևայի երկրորդ ամուսինը Կախա Տոլորդավան էր, ում հետ նա ծանոթացավ 1991 թ. վրացական «Ընտրյալը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Մեկ տարի անց դերասանուհին և նա երեխա ունեցան՝ Գեորգիին: Զույգը շուտով բաժանվեց:

Գուզեևայի երրորդ ու վերջին ամուսինն Իգոր Բուխարովն էր՝ Ռուսաստանի ռեստորանային և հյուրանոցային ֆեդերացիայի նախագահը: Զույգն աղջիկ ունեցավ՝ Օլգան:

«Արի ամուսնանաք» հաղորդման ժամանակ Գուզեևան խոստովանեց, որ իր կյանքում ուրիշ տղամարդիկ էլ էին եղել: Ծրագրում նրա հերոսուհին ասաց, որ հարաբերություններ էր ունեցել ամուսնացած տղամարդու հետ, բայց երբ ծնվեց նրա երկրորդ երեխան, ինքն իրեն ստիպեց հարաբերություններին վերջ տալ սիրեկանի կնոջ հանդեպ խղճահարությունից:

Հաղորդավարուհին ի պատասխան անկեղծացավ. «Ես ոչ ոքի չէի խղճչում: Միշտ համարում էի, որ իմ սիրեկանների կանայք հիմարներ են: Սիրուհիները սովորաբար մտածում են, որ նրանց մոտ այնտեղ ամեն ինչ վատ է՝ չէ՞ որ նա ծեր է, հիմար, մարազմատիկ, հոգեկան»:

Հիմա նա ամուսին ունի, ում ուզում ես գողանալ: Դերասանուհին պատմեց, որ մի անգամ դա անել փորձեց իր ընկերուհիներից մեկը. «ամբողջ ժամանակ նրա մոտ խորհրդի էր գնում, երեխաներին էր նրա մոտ ուղարկում: Ես նրան ասացի. «Դու քո ամուսինն ունես»: Նա պատասխանեց. «Օհ, նա ինչ է հասկանում»: Իսկ ես նրան ասացի. «Ինքդ ես այդպիսին ընտրել: Պետք չէ իմ ընտանիք խցկվել»:

Comments (0)
Add Comment