Infiniti-ն շարունակում է իր թիզերային քարոզարշավը` նվիրված QX55-ի նոր մոդելի հայտնվելուն: Կուպե-քրոսովերը, որը ստեղծվել է արտադրությունից հանված FX-ի ոճով, կոչված է «կենտրոնական տեղ զբաղեցնել ոլորտի ամենարագ աճող հատվածում»: Նորույթի շնորհանդեսը տեղի կունենա 2020թ․ նոյեմբերի 11-ին, հայտնում է Motor-ը:
Նոր թիզերը ցուցադրում է մեքենայի հետնամասը, այդ թվում՝ տանիքը եւ լուսադիոդային լուսարձակները: Մոդելի վերաբերյալ մանրամասները դեռ սակավ են: Ընկերությունը միայն խոստանում է, որ քրոսովերը կստանա «բարձր տեխնոլոգիական համակարգերի եւ սարքերի մի ամբողջ զինանոց, որոնք կընդգծեն XXI դարի պրեմիում քրոսովերի կարգավիճակը»: