Լեոնիդ Ագուտինը հրաժարվել է ելույթ ունենալ Բելառուսում համերգի ընթացքում

Երգիչ Լեոնիդ Ագուտինը ռուսական այլ ասղտերի հետ միասին հրաժարվել է ելույթ ունենալ Բելառուսում նախընտրական համերգների ընթացքում։ Կատարողն այդ մասին գրել է Instagram-յան էջում։

Նա դիմել է Բելառուսի բնակիչներին՝ հայտարարելով, որ չի մեկնի նրանց «բազմաթիվ ու համառ խնդրանքներով»։

Երգիչը բնակիչներին շնորհակալություն է հայտնել քաղաքավարության, անկեղծության, հարգանքի ու սիրո համար՝ նշելով, որ այդ զգացմունքները փոխադարձ են։ Նա հաջողություն ու ծաղկում է մաղթել նրանց։

«Հույս ունեմ՝ այլ հանգամանքներում մեր հանդիպումը սարերի ետեւում չէ»,- հավելել է նա։

Comments (0)
Add Comment