Ինչի է պատրաստ Եվգենի Պետրոսյանը հանուն երիտասարդ կնոջ

Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան գրեթե մեկ տարի է՝ ամուսնացած են։ Սակայն ըստ ամենայնի՝ ամուսինները միջեւ կրքի կրակը չի շտապում հանգչել։ Արտիստը հանուն երիտասարդ կնոջ ուշադրությամբ հետեւում է իրեն ու առողջությանը։

Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել, թե ինչպես է ջանքեր գործադրում հանուն 31-ամյա Տատյանա Բրուխունովայի եւ պահպանում երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Կատակերգուն մասնավոր կլինիկաներից մեկում մերսողի է այցելել։ Մասնագետը ձգել է հայտնի հաճախորդի մկանները, ապա հյուսվածքների վրա հոսանքով ազդող հատուկ սարքի միջոցով ուժեղացրել արյան շրջանառությունը, որ թրոմբոզ չառաջանա։ Պետրոսյանն իր միկրոբլոգում տեսանյութերի շարք է հրապարակել։ Նա նստած է բազմոցին ու մեկնաբանում է պրոցեդուրան։

«Հասկանում եք՝ ձգում։ Ահա ագրեգատը, ընդ որում, մերոնք են հնարել»,- նշել է հումորիստը։ Երկրպագոըները գովել են կուռքին եւ դիմել է երիտասարդ կնոջը. «Տատյանա, դողա»։

Ի դեպ, 74-ամյա Եվգենի Վահանովիչը մշտապես զբաղվում է սպորտով։ Նա ֆիթնեսին մեկուկես ժամ է հատկացնում եւ յուրաքանչյուր մարզման ընթացքում 30 վարժություն է անում։ Հումորիստը կարծում է, որ դեռ ծերանալու ժամանակը չէ։ Եվ շնորհակալություն է հայտնում բժիշկներին, որոնք իրեն օգնում են առողջության համար պայքարում։ Նա բազմաթիվ անգամներ նշել է, որ ծերությունն ավելի երկար ապրելու միակ միջոցն է։ Սակայն դրա համար հարկավոր է զբաղվել քեզանով։



Comments (0)
Add Comment