Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է ակումբի տնային համազգեստը՝ նախատեսված 2020/21 մրցաշրջանի համար:
Ակումբի տեխնիկական հովանավոր Adidas ընկերությունը գրեթե անփոփոխ է թողել համազգեստի դիզայնը՝ պահպանելով ավանդական կարմիր երանգը:
Նոր համազգեստի վրա դեղին և սև գույներով կատարվել են որոշակի ոճային լուծումներ: